Բացվելու է մեկ նկարի ցուցահանդես՝ Մունկի հայտնի «Ճիչ»-ը
Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում բացվելու է ցուցահանդես, որտեղ ներկայացվելու է միայն մեկ նկար՝ հայտնի նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչ» -ը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Քանի որ կտավը արվեստի ամենաթանկ գործերից մեկն է համարվում (այս տարի աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային՝ 119,9 միլիոն դոլարով), թանգարանում ուժեղացված վերահսկողություն է լինելու: Բացի այդ, նկարը վերջին տարիներին հաճախ է դարձել գողերի «զոհը»:
Է. Մունկը «Ճիչ» կտավն ավարտել է 1895 թ, մոդեռնիզմի ժամանակաշարջանի ամենահայտնի ստեղծագործություններից է: Ըստ քննադատների, նկարն արտահայտում է վախ և անհանգստություն, որը հետևում է մարդուն ժամանակակից աշխարհում:
Նկարի այժմյան սեփականատիրոջ անունը դեռևս չի ասվել: Բայց փորձագետները ենթադրում են, որ նա կարող է լինել նյույորքցի ֆինանսիստ և հայտնի կոլեկցիոներ Լեոն Բլեկը:
Նկարը Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում մնալու է մինչև 2013 թ. ապրիլի 29-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա