«Հանրակրթության մասին» օրենքի քննարկումը՝ դատարկ դահլիճում
Երեկվա ԱԺ նիստի կարևորագույն հարցերից մեկի` «Հանրակրթության մասին» օրենքի փաթեթի քննարկումը, որը ներկայացնելու համար ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկու օր անցկացրեց պառլամենտում, անցավ դատարկ դահլիճում:
«Հրապարակ»-ի փոխանցմամբ, ներկա պատգամավորների թիվը չէր գերազանցում 2 տասնյակը, ընդ որում, տևական ժամանակ ԲՀԿ պատգամավորների թիվը` 9-ը, գերազանցում էր ՀՀԿ պատգամավորների 7 թիվը: Հակառակ դրան, ԱԺ ողջ ղեկավարությունը` խոսնակ, երկու փոխխոսնակներ, իրենց տեղում պարտաճանաչ նստած, հարգանքի տուրք էին մատուցում կուսակից նախարարին:
«Քննարկման ավարտին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով հարցի ռազմավարական նշանակությունը, ներկա մի քանի պատգամավորին տեղեկացրեց, որ առաջիկայում այս առնչությամբ իրենք նաև խորհրդարանական լսումներ են կազմակերպելու: Մնում է «քվորում» ապահովեն»: