Իրանի էներգետիկայի նախարարն այսօր կժամանի Հայաստան
Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությունն այսօր կժամանի Հայաստան:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի էներգետիկայի նախարարը Երևանում կմասնակցի Իրանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին:
ԻԻՀ էներգետիկայի նախարարին ուղեկցում է 37 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Նշենք, որ Իրանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը կայացել էր Թեհրանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում