Ծառուկյանը, Կարապետյանն ու Ալեքսանյանը՝ Դուբայո՞ւմ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Դուբայ քաղաքում: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` նրան են միացել (կամ այսօր կմիանան) նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Թերթը նշում է, որ նրանք, ավանդույթի համաձայն, իրենց ընտանիքի անդամների հետ ամեն աշուն գնում են Դուբայ` հանգստանալու: Ու ամեն անգամ հայրենի քաղաքական դաշտում խոսվում է, թե խոշոր գործարարները գնացել են Դուբայ` քաղաքական հարցեր քննարկելու և ինչ-որ նոր զարգացումներ նախանշելու նպատակով: