Հասարակական գործիչներն առաջարկում են ստեղծել սիրիահայության աջակցության գործակալություն
Հայրենադարձության և սիրիահայերին աջակցման նախաձեռնող խումբն առաջարկում է ստեղծել այս պահին սիրիահայերի աջակցման, բայց ընդհանրապես հայրենադարձության գործակալություն: Այս մասին ասուլիսում հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը:
Նա նշեց, որ թեև Հայաստանի իշխանությունները տարբեր ծրագրեր են իրագործում սիրիահայերին աջակցելու համար, բայց նրանց գործունեությունը պետք է նպաստի հայրենադարձությանը: «Միգուցե շատերի համար անհասկանալի թվա արտագաղթի ֆոնին խոսել հայրենադարձության մասին, բայց այդ երկու գործընթացները փոխկապակցված են»,- ասաց Կ. Հակոբյանը: Նա նաև նշեց, որ պետք է մշակել ծրագիր նրանց հայրենի հողին կապելու համար: Նա, որպես օրինակ նշեց` այն հայրենադարձներին, ովքեր նոր գործ են ուզում սկսել Հայաստանում, առաջիկա երկու տարիների ընթացքում ազատել հարկային քաղաքականությունից և այլն:
Նախաձեռնող խումբը նաև առաջարկում է, որ առաջիկայում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած մարաթոնի ընթացքում հավաքված ամբողջ գումարն ուղղել սիրիահայության խնդիրների լուծմանը հենց Հայաստանում, նրանց համար այստեղ տներ գնել, ապահովել կեցության պայմանները:
Ասուլիսին ներկա նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանն էլ ասաց, որ Սիրիայում տիրող իրավիճակը դեռ երկար կշարունակվի ու հայտնի չէ, թե դրանից հետո էլ որ երկրնում նման ալիք կբարձրանա: Ըստ նրա, այն, ինչ կատարվում է Սիրիայում, ԱՄՆ-ի նախաձեռնած արաբական գարնան շարունակությունն է ու հայտնի չէ, թե ով կլինի հաջորդ զոհը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին