Խավին շարունակում է ռեկորդներ սահմանել
«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սելթիկի» դեմ խաղում ակումբային ռեկորդ է սահմանել՝ միջազգային մրցաշարերում իր թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով: «Նոու Քամպում» կայացած երեկվա հանդիպումը Խավիի համար 150-րդն էր՝ կատալոնական թիմի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Խավին իր նորամուտը «Բարսայի» կազմում նշել է 1998 թ. սեպտեմբերի 16-ին՝ «Օլդ Տրաֆորդում»: Այս ընթացքում նա մասնակցել է Չեմպիոնների Լիգայի 129 հանդիպման, 13 անգամ մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկությանը, ևս 5 անգամ խաղադաշտ է դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության խաղերում:
150 մրցավեճերում կիսապաշտպանը խփել է 12 գոլ, որոնցից 10-ը՝ Չեմպիոնների Լիգայում:
Հավելենք, որ միջազգային խաղերի քանակով ակումբային թիվ մեկ ռեկորդակիրը «Միլանի» լեգենդ Պաոլո Մալդինին է՝ իր թիմի կազմում անցկացրած 181 հանդիպումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում