«Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը շուտով կդրվի հանրային քննարկման
«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը պատրաստ է: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց, երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը:
Նրա խոսքով, նախագծի ստեղծման համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Շուտով օրինագիծը կներկայացվի հանրային քննարկման: Օրենքի նպատակն է ընտանեկան բռնության կանխարգելումը և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանությունը:
Նախագծի 1-ին հոդվածը սահմանում է, որ օրենքը կարգավորում է ընտանեկան բռնության հետ կապված հարաբերությունները, սահմանում է ընտանեկան բռնության հասկացությունը, ընտանեկան բռնությունից պաշտպանության և դրա կանխարգելման բնագավառում լիազորություններ ունեցող մարմինները և այդ մարմինների ֆինանսավորման աղբյուրները, ընտանեկան բռնությունից պաշտպանելու և դրա կանխարգելման հատուկ միջոցների տեսակները, դրանք կիրառելու հիմքերը, հատուկ միջոցների կիրառման ժամանակ ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը, ընտանեկան բռնություն կատարելու համար պատասխանատվությունը:
Նշենք, որ օրենքը ընտանեկան բռնության որոշ դեպքերում սահմանում է նաև քրեական պատասխանատվություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան