Հասարակություն 18:21 24/10/2012

ՌԴ միգրացիոն ծրագիրը կշարունակի՞ գործել Հայաստանում. «Յուրաքանչյուր կողմ հավատարիմ է իր դիրքորոշմանը»

Հեղինակ` Բագրատ Մովսիսյան

Օրեր առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ճեպազրույցի ժամանակ panorama.am-ին վերահաստատեց իր այն հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքով է, որ հայերը նախընտրում են ներգաղթել Ռուսաստան, այլ ոչ թե` Դաշնության կողմից վարվող հատուկ միգրացիոն ծրագրի արդյունքում:

«Եկեք այլևս չծամծմենք այս թեման, ես ամեն ինչ արդեն ասել եմ:  Իհարկե, ինձ հետաքրքրում է Հայաստանի հասարակության կարծիքը, ես, վերջիվերջո, դեսպան եմ: Հասարակությունն ունի իր կարծիքը, և կարող է այն արտահայտել: Հայաստանն ազատ երկիր է: Յուրաքանչյուր երկիր ունի իր դիրքորոշման իրավունքը»,- ասել էր նա: 

Թերևս անհասկանալի է, թե ինչո՞ւ է դեսպանը խոսում միայն հանրության գնահատականի մասին, եթե անձամբ ինքը տեղեկացրեց, որ դեպի Ռուսաստան միգրացիոն ծրագրերի մասին քննարկվել է նաև հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ: «Այո, հարցը քննարկվել է: Յուրաքանչյուր կողմ հավատարիմ է իր դիրքորոշմանը»,- հայտարարել էր դիվանագետը: 

Ռուսաստանի Դաշնության կողմից միգրացիոն այս ծրագրի հարցը բարձրացվեց նաև ՀՀ Ազգային Ժողովի մակարդակով: Խորհրդարանում կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ դեռևս «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը մտահոգություն էր հայտնել «Արտասահմանում բնակվող համաերկրացիների վերաբերյալ ՌԴ պետական քաղաքականության մասին» ՌԴ օրենքով սահմանված «համերկրացի» եզրույթի մասով` նշելով, որ այն բավականին ընդգրկուն սահմանում է:

Ի պատասխան հարցադրման` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ հարցը քննարկվել է ռուս գործընկերների հետ բոլոր ատյաններում և հստակեցրել հայկական կողմի դիրքորոշումը. «Մեր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է` Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող պետական ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում այդ ֆորմատով ու այդ ձևով ընդունելի չէ, և մենք համաձայնություն չենք տվել մեր ռուս գործընկերներին, որ այդ ծառայությունն իր գործունեությունը ծավալի Հայաստանում»-հայտարարել էր նա:

Այս դեպքում անհասկանալի է մնում ռուս դիվանագետի այն ձևակերպումը, թե «ամեն մի կողմը հավատարիմ է իր դիրքորոշմանը»:
 
Հարց է ծագում, արդյուք կշարունակի՞ նույն կերպ գործել Հայաստանում ՌԴ Միգրացիոն ծառայությունը: Փորձեցինք կապնվել Ծառայության ղեկավար Սվետլանա Ստեպանովայի հետ, սակայն  սկզբում` պաշտոնական կայքում զետեղված միակ հեռախոսահամարով մեզ հայտարարեցին, որ գերատեսչության տնօրենի հետ հեռախոսազրույց ունենալ կարելի է միայն նախապես պայմանավորվածությունից հետո: Այն հարցին, թե արդյոք միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո միգրացիոն ծառայության գործելաոճը փոխվել է, թե ոչ` ՌԴ դեսպանատանը պատասխանեցին, որ դեսպանատունը, որպես դիվանագիտական ներկայացչություն, որևէ կապ ՌԴ Միգրացիոն ծառայության հետ չունի, իսկ ընդհանուր առմամբ «համերկրացիների» վերաբնակեցման ծրագիրը դարձել է անժամկետ, ըստ  Դաշնության ղեկավարության որոշման արդեն մինչ այդ նիստը:   

Դեռ անցած տարի տիկին Ստեպանովան հայտնել էր, որ ՌԴ պետական ծրագրի հիմնական նպատակն է խթանել և կազմակերպել հայրենակիցների կամավոր վերաբնակեցումը Ռուսաստան` այդ երկրում բնակչության թվաքանակի անկումը փոխհատուցելու նպատակով: 

«Նրանք, ովքեր գալիս են մեզ մոտ, հաճախում են սեմինարների, որոնց ընթացքում մենք խոսում ենք ծրագրի մասին: Սակայն նրանցից շատերը այլևս չեն հաճախում, քանի որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ցանկանում է աշխատել Ռուսաստանում, այլ ոչ թե մեկնել` մշտական բնակության»,- ասել էր նա:
 
Ըստ տիկին Ստեպանովայի` բացատրական աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի մարզերում: Թեև, նրա վստահեցմամբ` իրենք ոչինչ չեն քարոզում, սակայն, արդեն լույս է տեսել միգրացիոն ծրագրի մասին հայալեզու ֆիլմ, իսկ տեղեկատվական նյութերը տարածվում են նաև «հայրենակիցների և հայրենակցական միավորումների միջև», ինչը ժամանակին անձամբ խոստովանել էր նա:

Ըստ ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավարի` ՌԴ ՄԾ ներկայացուցչության նպատակն է «օգնել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են տեղափոխել Ռուսաստան, ապահովել մեթոդական օգնությունը, ինչպես նաև` պատմել ՌԴ մարզերում պայմանների մասին և օգնել աշխատանք գտնել»:

«Մարզերի ընտրությունը կապված է թափուր աշխատատեղերի հետ: Այսօր ծրագիրը ներառում է Ռուսաստանի 24 մարզ: Սկզբից ՀՀ քաղաքացին ընտրում է մարզը, լրացնում անձնական թերթիկը, որն ուղարկվում է Դաշնության համապատասխան տարածաշրջան:  Այնտեղ գործում են հատուկ հանձնաժողովներ, որոնք մեկ ամսվա ընթացքում քննում են հայցը: Եթե քաղաքացին համապատասխանում է ըստ որակավորման կամ տարիքի` մենք ստանում ենք դրական եզրակացություն, որտեղ նշվում է նաև առաջարկվող աշխատատեղը, աշխատավարձը և բնակարանով ապահովելու կարգը: Եթե քաղաքացին բնակարանային պայմաններով չի ապահովվում, այդ փաստաթղթի մեջ նշված է, թե որքան է բնակվարձը: Դրանից հետո, մենք հրավիրում ենք հիշյալ քաղաքացուն և ծանոթացնում պայմանների հետ: Եթե բոլոր փաստաթղթերը համապատասխանում են` մենք տալիս ենք ծրագրին մասնակցելու վկայականը»,- բացատրել էր Ստեպանովան:

Նկատենք, որ զրույցի ընթացքում որևէ խոսք չի գնացել Ռուսաստանի եվրոպական մասի խոշոր քաղաքներում բնակեցման մասին, բացառությամբ` Կալինինգրադի, Լիպեցկի և Վորոնեժի: Պետական ծրագրին մասնակցած անձիք և նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն դաշնային բյուջեից ստանալ ճանապարհածախսի փոխհատուցումը, բնակեցման միանվագ նպաստ, եկամտի բացակայության դեպքում` ամսական նպաստ, սակայն չի նշվում, թե ինչ ժամանակահատվածով և որքան:

Հատկանշական է, որ հարցազրույցի ժամանակ Ս.Ստեպանովան խոստովանել էր, որ  ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացիներ ծրագրին մասնակցելու հայտերով գրեթե չեն դիմում:  Նրա խոսքերով` ընտրվում են, հիմնականում, նրանք, ովքեր համապատասխանում են «համերկրացի» սահմանմանը: «Համերկրացին նա է, ով կիսում է Ռուսաստանի մշակույթն ու ավանդույթները, խոսում ռուսերեն»,- ասել է Ս. Ստեպանովան` միաժամանակ, հավելելով, որ ռուսաց լեզվի իմացության ոչ մի գնահատում չի իրականացվում.

«Պետական ծրագրի շրջանակներում ռուսերենի իմացության գնահատում նախատեսված չէ: Ռուսերենի իմացությունը  երևում է հարցաթերթիկի լրացման ժամանակ: Եթե մեկը չի կարող լրացնել հարցաթերթիկը, իհարկե, մենք նրան չենք ընդունում»,- ասաց Ռուսաստանի Միգրացիոն Ծառայության ներկայացուցիչը:

Ի դեպ,  համաձայն Ռուսաստանի Դաշնային օրենքի` «համերկրացի» են սահմանվում այն մարդիկ, ովքեր ծնվել են մեկ պետության մեջ, ապրել կամ ապրում են այնտեղ, ունեն լեզվի, կրոնի, մշակութային ժառանգության, սովորույթների ընդհանրություն, ինչպես նաև` նրանց ուղիղ ժառանգները: Այդ դեպքում հարց է ծագում, արդյոք ռուս ազգությամբ ՀՀ քաղաքացիներն այդ «համերկրացիները» չէ՞ն:

Հիշեցնենք, որ ըստ ՌԴ քաղաքացիության մասին Դաշնային օրենքի հոդված 13-ի` քաղաքացիություն կարող է ստանալ նվազագույնը 5 տարի նույն վայրում բնակվող անձը, ժամկետը պակասեցվում է մինչև 1 տարի միայն գիտության, մշակույթի կամ տեխնիկայի ոլորտում բարձր ձեռքբերումներ ունեցող,  քաղաքական ապաստան փնտրող և փախստական անձանց համար: Պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ միայն Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի քաղաքացիները: Ի դեպ, ՌԴ օրենսդրությունը երկքաղաքացիություն չի նախատեսում, և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը` որևէ խնդրի դեպքում Հայաստանի պետական աջակցություն այլևս ստանալ չի կարողանալու:   



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:16
Լավրով. Մոսկվան Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում ոչ մեկի կողմը չի բռնում
Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվան որևէ մեկի կողմը չի բռնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև սովորական խոսակցություն էր. Գառնիկ Դանիելյանը՝ ԱԺ միջադեպի մասին
«Ելույթներից հետո սովորական խոսակցություն էր իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև, այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:43
Այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը. Newmag-ի հիմնադիր
«Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար սպասված նորություն․ այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը։ Մխիթարյանը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ Մինսկի խմբի լուծարման մասին
«Քննարկումներ են տեղի ունենում։ Դուք ինքներդ էլ շեշտեցիք, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունենալու։...
Աղբյուր` Panorama.am
15:22
Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ-ն լքի ԱՀԿ-ն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին օրը հրահանգել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
Արմավիր քաղաքի Երևանյան և Թումանյան փողոցների խաչմերուկում hունվարի 20-ին, ժամը 8-ին  «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը...
Աղբյուր` Panorama.am
14:59
Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս է. Գառնիկ Դանիելյանը զայրացել է
«Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի և արքեպիսկոպոս Աջապահյանի մասին է խոսքը: Ամեն ինչը սկսվում էնրանից, որ դուք...
Աղբյուր` Panorama.am
14:51
Փաշինյանն ու կինը կողմ են տրանսպորտի թանկացմանը
Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը կողմ է Երևանում հանրային տրանսպորտի թանկացմանը, իսկ թանկացմանն ուղղված քննադատությունները հա...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օրենքով ամեն մարզպետ տեղակալ պետք է ունենար՝ պատասխանատու աշխարհազորի գծով, բայց 4 տարի է չկան. Գեղամ Մանուկյան
«Օրենքի նախագծերի փաթեթով  առաջարկվում աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել նրա խնդիրները, դերը,...
Աղբյուր` Panorama.am
14:22
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու  ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը  վեր եք տնկում, դա ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով
Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}