Վարչապետին ներկայացվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները. Թերություններ ու բացթողումներ կան
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԾԻԳ-երի ղեկավարներն անդրադարձել են իրենց կողմից կատարված աշխատանքներին և կառավարության ղեկավարին զեկուցել արձանագրված որոշակի բացթողումների մասին:
Վարչապետը հանձնարարել է վերլուծել թերի կատարված ծրագրերի պատճառները, ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ բացթողումները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև առաջիկայում ներկայացնել 2013 թվականին իրականացվելիք ծրագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա