Սաակաշվիլին ներում է շնորհել Վրաստանի առաջին նախագահի որդուն
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին ներում է շնորհել երկրի առաջին նախագահ Զվիադա Գամսախուրդիայի որդուն: Այս մասին գրում է «apsny.ge» կայքը: Տեղեկատվության համաձայն, նման միջնորդությամբ էր ավելի վաղ հանդես եկել Վրաց պատրիարք Իրլյա Երկրոդը, վկայակոչելով Գամսախուրդիայի առողջական թույլ վիճակը:
Նշենք, Ցոտնե Գամսախուրդիային ձերբակալել էին 2009 թ-ի հոկտեմբերին հարևանին հրազենային վնասվածք պատճառելու մեղադրանքով: Սույն թվականի ապրիլին նա դատապարտվել էր 9,5 տարվա ազատազրկման դիտավորյալ սպանության փորձի և անօրինական զենք պահելու հոդվածներով: Դատապարտվածը հերքել էր վերագրվող մեղադրանքները, իրեն համարելով իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին