Վարչապետ. Փաստը մնում է փաստ` ԲՀԿ-ն ստորագրել է, որ կպաշտպանի Սերժ Սարգսյանին
Հնարավոր համարում եք, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես գա նախագահական ընտրություններում և կամ նոր հուշագիր ստորագրվի. այս հարցը Ազգային Ժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղեցին լրագրողները, ինչին ի պատասխան պաշտոնյան պատասխանեց.
«Քաղաքական գործընթացները այնքան արագ են ընթանում, որ ոչինչ բացառել չի կարելի: Բայց փաստը մնում է փաստ` այսօր ունենք հայտարարություն, որը ստորագրել է ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը այն մասին, որ նախագահական ընտրություններում նրանք պաշտպանելու են Սերժ Սարգսյանին»,- արձագանքեց վարչապետը:
Նա կրկնեց` ոչինչ չի բացառում, իսկ երբ մոտենան ընտրությունները, ապաև ինքնաբերաբար կհստակեցվի, թե ովքեր են պատրաստվում մասնակցել ընտրություններին և ինչ ֆորմատում: Իսկ ինչ վերաբերում է նոր փաստաթղթին, ապա այս պահին դրա մասին խոսք չկա: