Հարցազրույցներ 21:29 24/10/2012

Սերժ Սարգսյան. Լռությունը մեր ցեղասպանության մասին այլևս դարձել է խլացուցիչ մի լռություն համայն մարդկության համար

Իտալական մի շարք թերթեր այս օրերին հրապարակել են հարցազրույց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հարցազրույցը վարել է լրագրող, Իտալիայի խորհրդարանի անդամ Ջանկառլո Մաձուկան (Giancarlo Mazzuca):
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հանրապետության ղեկավարի հարցազրույցը իտալացի լրագրողին, որը հրապարակվել է  Quotidiano Nazionale պարբերականում

-Պարոն նախագահ, համաշխարհային շախմատի տախտակի վրա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար Եվրոպային հանձնված խաղաղության Նոբելյան մրցանակը:
-Դա մի մեծագույն ճանաչում է բոլորիս համար, քանի որ մենք ինքներս մեզ համարում ենք Եվրոպայի բաղկացուցիչ մաս: Ունենք ընդհանուր պատմություն և միշտ եղել ենք ձեզ հարևան, եթե ոչ սահմանակից: Բավական է դիտել Հռոմի Կոլիզեի աշխարհի քարտեզները: Ունենք նույն քրիստոնեական արժեքները և այս տարիների ընթացքում կարողացել ենք վերագտնել ժողովրդավարության, հանդուրժողականության և խոսքի ազատության այն իդեալները, որոնք դարերի ընթացքում խավարել էին: Մենք մեզ զգում ենք եվրոպացիներ և ցանկանում ենք լինել եվրոպայի քաղաքացիներ՝ մի Եվրոպա, որը հիմնվում է ընտանիքի գաղափարի և սահմանադրության վրա հիմնվող օրենքի գերակայության վրա: Առանց կուռքեր ստեղծելու, դավանում ենք այն արժեքներին, որոնք նայում են դեպի ապագա` մեր անցյալի կենսունակ ուժով: Պիտի ընդունեք, որ նույնիսկ, եթե այսօր քննադատում են ճգնաժամից խոցված Եվրոպան, Եվրոպան մնում է մարդկության գործունեության լավագույն փորձառությունը: Դեպի Եվրոպա մեր մերձեցման գործընթացն իրականություն է դառնում նաև ԵՄ-ի հետ ընթացող ասոցացման պայմանագրի և Եվրոպական շուկայի հետ ազատ առևտրի գոտու բանակցություններով:
-Բայց պատմության ինչ-որ շրջանում Հայաստանը մոլորվել էր ճիշտ ուղուց...
-Պատմությունը մեզ սովորեցնում է, որ առաջընթացի ճանապարհը միշտ պահանջել է զոհաբերություններ: Այդպես էր նաև իտալական Վերածննդի ժամանակաշրջանում, որն իրականություն դարձավ միայն հասունացման, ձախողված փորձերի և մթագնության մի երկար ճանապարհի արդյունքում: Մենք ձեզնից ավելի երկար ենք եղել մթագնության մեջ: Այսօր կարիքն ունենք ձեր փորձի, որպեսզի չուշանանք պատմության գնացքից:

-Ի՞նչ կարող է անել հատկապես Իտալիան:
-Մեր ընդհանուր պատմությունը դյուրացնում է երկխոսությունը: Պարզ զուգադիպություն չէ, որ Իտալիայում մինչ օրս գործում են ակտիվ հայկական համայնքներ Միլանից մինչև Ռավեննա, առանց անդրադառնալու ամենակարևոր հայկական հետքերին, ինչպիսիք են Վենետիկի հայկական միաբանությունը կամ Նապոլիի Սրբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին: Ինչ վերաբերում է ընթացիկ մերձեցմանը, ապա դա կարող է արտահայտվել երկու ձևով. մի կողմից ձեր բարոյական սատարման կարիքն ունենք մեր կաևորագույն մարտահրավերների առումով, ինչպիսիք են առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանական կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, մյուս կողմից ակնկալում ենք իտալական կապիտալի ներդրումը մեր երկրում:

-Պրն. նախագահ, սկսենք առաջին կետից...
-Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ մի մոռացված արհավիրք: Եթե այլևս հրեական ցեղասպանության մասին արդարորեն գիտենք ամեն ինչ, մի հաստ վարագույր է քաշված հայոց բնաջնջման վրա: Դա այն է, ինչ ես անվանում եմ երկակի չափանիշ, այսինքն` երկու տարբեր ձևեր` որակավորելու նմանատիպ քաղաքական իրավիճակներ: Գրեթե հարյուր տարի առաջ կոտորվել են 1.5 միլիոն հայեր: Եվրոպայում և առհասարակ աշխարհում որքան են նրանք, ովքեր իրականում ճանաչում են այս իրականությունը: Արդեն 1939-ին, երբ Հիտլերը պատասխանում էր իր գեներալների հարցին, թէ ինչպիսին կլինի նացիստական Գերմանիայի վարկանիշն աշխարհում հրեական Հոլոքոստն իրագործելուց հետո, նա պատասխանում է՝ «Ո՞վ է այսօր հիշում հայոց բնաջնջման մասին»: Լռությունը մեր ցեղասպանության մասին այլևս դարձել է խլացուցիչ մի լռություն համայն մարդկության համար: Հատկապես, քանի որ Եվրոպան հաղթել է խաղաղության Նոբելյան մրցանակը, այժմ պիտի իր ձայնը լսելի դարձնի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք գտանք խիզախություն Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման կարևորագույն գործնթացը սկսելու համար, սակայն Անկարան գործընթացը պայմանավորեց անընդունելի պայմաններով: Այսօր ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին մենք սպասում ենք, որ Թուրքիան փոխի իր դիրքորոշումը:

-Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում լավատեսության տեղիք չի տալիս, հատկապես որովհետև այստեղ կա մի տնտեսական հիպոտեկ` Ադրբեջանի նավթը:

-Սա երկակի չափանիշների ևս մի օրինակ է: Կոսովոյի հարցը, որը նախկին Հարավսլավիայում ինքնորոշմանը ձգտող ալբանական մի անկլավ էր, լուծվեց անգամ միջազգային ռազմական միջամտությամբ, մինչդեռ Ղարաբաղի դեպքում կարծես տիրում է գրեթե կատարյալ մի մոռացություն: Ճիշտ է, ինչպես Դուք եք ասում, նավթը կարող է շահավետ լինել ադրբեջանական դիրքորոշումներին, բայց արդյոք վստահ ենք, որ այս տնտեսական հիպոտեկը կգերակայի հավերժ մյուս հարցերի նկատմամբ:
Վերջին օրերի նորություն է, որ ադրբեջանցիները հակադրվում են BP-ի ներկայությանը իրենց երկրում չնայած նրան, որ անգլիական ընկերությունը միշտ ունեցել է կարևոր դեր այդ երկրում: Ակնհայտորեն Բաքուն կարծում է, որ կարող է ձերբազատվել անգլիացիներից. հետևաբար բոլոր հավասարակշռությունները կարող են փոփոխական լինել: Հետևաբար ես լավատես եմ, այն պայմանով, որ Ադրբեջանը չպնդի ֆանատիզմի, անհանդուրժողականության և այլատյացության իր դիրքորոշումները, ֆանատիզմ, որ ադրբեջանցիներին դրդեց հերոսի պես ընդունել Հունգարիայից էքստրադիցիայի ենթարկված իրենց ազգակցին, որը կացնահարելով սպանել էր մի հայ սպայի սոսկ նրա հայ լինելու համար: Մեր դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ –ի դիրքորոշման հետ, որը պահանջում է դիվանագիտական լուծում` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի վերջնական ակտի վրա, այն է` ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք:

-Ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանում իտալական ձեռնարկությունների համար, և հատկապես ի՞նչ բնույթի ձեռնարկություններ կարող են հետաքրքրված լինել:
- Շահագրգռված ենք աշխատել այն բոլոր ձեռնարկությունների հետ, որոնք զբաղվում են Հայաստանում դեռևս չտարածված նորարարական արտադրությամբ: Հայաստանը տրամադրում է հատուկ հարկային առավելություններ այն բոլոր արտասահմանյան ձեռնարկություններին, որոնք իրենց գործունեությունն են ծավալում երկրում առկա 2 ազատ տնտեսական գոտիներում, բայց նաև այլուր: Հատկապես միջուկային էներգիայի ոլորտում ապահովում ենք ներդրված կապիտալի ամբողջական վերադարձը մի քանի տարվա ընթացքում և պետական երաշխիքներ` գնելու ամբողջ արտադրված էլեկտրոէներգիան: Պիտի վստահեք Հայաստանին. նրանք, ովքեր արդեն ներդրումներ են կատարել մեր երկրում ինչպես
Պեզարոյի ՌԵՆԿՈ ընկերությունը, որը մեր երկրում զբաղվում է շինարարությամբ և հյուրանոցային գործով, անմիջապես ունեցել են նշանակալի շահույթներ:

-Չնայած սովետական սահմանափակումներին` հայ առաքելական եկեղեցին միշտ ունեցել է կարևոր դեր Ձեր երկրում, որը շրջապատված է մուսուլմաններով, և այդ պատճառով միշտ կղզիացման վտանգի տակ է գտնվել: 50 տարի առաջ մի հայ կաթոլիկ կարդինալ` Պիետրո Աղաջանյանը, Հովհաննես XXIII պապի օրոք ծայրահեղ կարևոր դեր է խաղացել Վատիկանի երկրորդ համաժողովի ընթացքում: Իտալիայի հետ երկխոսության առանցքը ներգրավու՞մ է արդյոք Վատիկանը:
-Ցանկանում ենք ամրացնել մեր կամուրջը իտալացիներ հետ նաև այն պատճառով, որ Դուք սերտորեն կապված եք եկեղեցու հետ: Հետևաբար, որդեգրելու ենք զուգահեռ մոտեցում: Կարծում եք սրանք սոսկ խոսքե՞ր են: Չեմ կարծում... շուտով կհրապարակենք նորություններ Հռոմի և Վատիկանի հետ մեր հարաբերությունների մասին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}