ՎՏԲ-ից «դաժե» 1000 դրամ չեմ վերցրել. Պատգամավորն իրեն սնանկ չի համարում
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը դիմել է դատարան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանին սնանկ ճանաչելու պահանջով: Բանկից տեղեկացրել էին, որ պատգամավորը «միտումնավոր» չի մարել բանկի առջև ունեցած պարտավորությունները: Սակայն պատգամավորը պնդում է, որ ինքը բանկից գումար չի վերցրել:
Ներկայացնում ենք Panorama.am-ի զրույցը պատգամավորի հետ
-Պարոն Ստեփանյան, քիչ առաջ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ դիմել է դատարան Ձեր հարկադիր սնանկության պահանջով: Դուք իսկապե՞ս, միտումնավոր չեք վճարել գումարնեը:
-Ոչ, նման բան չկա: Ամեն ինչ նորմալ ա, լռիվ վճարվում ա, լռիվ էլ կա, վճարման փուլում ա:
-Այսինքն, նո՞ր եք սկսում վճարել, թե՞ վճարել եք գումարները:
-Վճարվել ա, ու հիմա էլ վճարվում ա, լրիվ գործընթացի մեջ ա:
-Այդ դեպքում, ինչո՞ւ է Բանկը դիմել դատարան, Պարոն Ստեփանյան
-Տեղյակ չեմ
-Դուք սնանկացման փուլո՞ւմ եք գտնվում
-Ոչ
-Բանկից տեղեկացնում են, որ դուք 2010-ից գումարներ եք վերցրել, բայց չեք վճարել:
-Ես գումարներ չեմ վերցրել, ես իրանցից գումար չեմ վերցրել, դաժե 1000 դրամ:
-Բայց Բակը տեղեկացնում է, որ դուք Բանկի առջև Ձեր պարտավորությունները չեք կատարել և իրենք դրա համար 2010-ից բանակցություններ են վարել Ձեզ հետ:
-Չկա նման բան: Ինչ-որ եղել ա, դա մարել եմ: Ինչ-որ տարբերություն էլ եթե կա, կմարեմ: Բայց անձամբ ես իրանցից գումար չեմ վերցրել:
-Ուրիշի անունո՞վ եք գումար վերցրել:
-Ես չեմ վերցրել, ասում եմ ձեզ, ես կապ չունեմ էդ ամենի հետ:
-Բայց ինչո՞ւ է Ձեր անունը շոշափվում:
-Ես չեմ իմանում, հեսա կճշտեմ:
-Պարոն Ստեփանյան, ինչքա՞ն գումարի մասին է խոսքը:
-Ես չգիտեմ` ինչի մասին ա խոսքը, պետք ա ճշտեմ: Ճշտեմ, կասեմ:
Հարակից հրապարակում. «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը դիմել է դատարան ԲՀԿ-ական պատգամավորի հարկադիր սնանկության ճանաչման պահանջով