Վիլանովա. «Իմ սաները պայքարում են մինչև վերջին վայրկյանները»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկին` «Բարսելոնին», մեծ դժվարությամբ հաջողվեց հաղթանակ կորզել «Սելթիկի» հետ խաղում: Մինչև հանդիպման վերջին վայրկյանները հաշիվը 1:1 էր, սակայն մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին Խորդի Ալբան կարողացավ դառնալ հաղթական գոլի հեղինակ:
Հանդիպման մասին խոսել է «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան:
«Այս հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ իմ թիմի ֆուտբոլիստները պայքարում եմ մինչև վերջին վայրկյանները: Նրանք արդեն հաղթել են այն ամենը, ինչը կարելի էր, սակայն շարունակում են պայքարել: Մեր բախտը բերե՞ց: Ոչ, ընդհակառակը, ողջ հանդիպման ընթացքում մեզ բախտը չէր ժպտում: Մենք ավելի շուտ պետք է դնեինք հանդիպման վերջակետը: Շարունակվում են այն խոսակցությունները, որ մենք ցուցադրում են ձանձրալի և ոչ դիտարժան ֆուտբոլ: Չեմ կարծում, որ դա մեզ համար խնդիր է»,- նշել է Վիլանովան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում