Փորձագետ. «ՀԱԿ-ում քաղաքական ուժ չկա»
«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին «Առավոտ»-ը հարցրել է` ինչո՞ւ եք կարծում, թե Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե պետք լինի ՀԱԿ-ի աջակցությունը, գուցե նրա քաղաքական ռեաբիլիտացիայի համար բավական արժեքավո՞ր են ՀԱԿ-ի մեսիջները:
«Նախ` Ռ. Քոչարյանը ռեաբիլիտացիայի կարիք չունի, որովհետև քանի դեռ Հայաստանում ոչ լեգիտիմ եղանակներով է ձևավորվում իշխանություն, իսկ նա դրա մասին հրաշալի գիտի, ռեաբիլիտացիայի կարիք չկա: Բացի այդ, ո՞ւմ միջոցով ռեաբիլիտացվի Ռ. Քոչարյանը, ներկայիս ՀԱԿ-ի՞... ՀԱԿ-ում մնացել է միայն մի գրասենյակ և մի խմբակցություն, որտեղ որքան մարդ կա, այդքան` մոտեցում և դիրքորոշում, ընդ որում` մեկը մյուսին հակասող և ինչ-որ առումով անհամատեղելի: Փաստորեն, այնտեղ քաղաքական ուժ չկա ներկայումս, ընդհանրապես մարդ չկա այդ ուժի հետևում»,- նկատել է Ռ. Մեհրաբյանը: