Աշոտյան. Եկեք քննարկենք, որպեսզի չմեղադրվեմ, թե սուպերնախարարություն եմ ուզում ստեղծել
Արդյո՞ք Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին գոհացնում է այն իրավիճակը, որ հանրապետության հանրակրթական դպրոցների գերակշիռ մասը չի ենթարկվում նախարարությանը և մասնավորապես մարզերում հարցերի մեծամասնությունը լուծվում է ոչ թե ըստ օրենքի, այլ ծանոթ-բարեկամ սկզբունքի կիրառմամբ: Panorama.am-ի այս հարցին ի պատասխան Ա.Աշոտյանը նշեց, թե քանիցս ասել է, որ այդ խնդիրը գնալով ավելի արդիական է դառնում և անհրաժեշտություն ունենալ միասնական կրթական համակարգ. «Ավելի արդիական է դառնում ոչ միայն միասնական կրթական համակարգի խնդիրը, այլև քաղաքականության իրականացման համար միասնական կառավարման խնդիրը»,- նշեց նախարարը:
Ըստ նրա, այդ հարցը նախարարությունը դիտարկում է իբրև բավականին լուրջ խնդիր, որը լուծելու դեպքում շատ արագ կյանքի կկոչվեն այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվում են Երևանում, բայց օրինակ մարզերում առերեսվում են ԿԳՆ օրենքների ու կարգերի չկիրառման հետ:
Այս ամենից դուրս գալու համար նախարարը նախևառաջ կարևորում է հանրային կարծիքի ձևավորումը, իսկ հարցին, թե ավելի լուրջ, առարկայական գործողություններ չկա՞ն արձագանքեց. «Դա շատ լուրջ բան է, ձեր միջոցով ձևավորում եմ հանրային կարծիք, որն էլ թույլ է տալիս ավելի վստահ առարկայական քայլեր ձեռնարկել: Եվ որպեսզի չմեղադրվեմ, թե Աշոտյանը նորից սուպերնախարարություն է ուզում ստեղծել, քանի որ ավագ դպրոցները և քոլեջները տարավ և այլն, կարևոր է հանրության կարծիքը` կիսո՞՚ւմ եք այդ մտահոգությունը, թե ոչ»,- նշեց նախարար Աշոտյանը և հավելեց` ես դաշտ եմ նետում գաղափարը, եկեք քննարկենք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա