Հայաստանցի աշակերտները ռեկորդային արդյունք են սահմանել օլիմպիադաներում
Ավարտվել են այս տարվա դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները, որտեղ Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ միջազգային օլիմպիադաներում նվաճելով 16 մեդալ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ 2012 թվականին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր:
Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր: Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար`14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 և 2011-ին` 6 մեդալ:
Այսպիսով, 2012 թվականի գիտելիքի հայ դեսպաններն ու մերօրյա հերոսներն են`
Մաթեմատիկա
Մինասյան Էդգար- արծաթ, ֆիզմաթ դպրոց,
Քոսյան Արտյոմ- բրոնզ, ֆիզմաթ դպրոց,
Մնացականյան Գևորգ- բրոնզ, Վանաձորի Էվրիկա Վարժարան,
Ֆիզիկա
Ավետիսյան Վարդան-բրոնզ, ֆիզմաթ դպրոց,
Գևորգյան Վիրաբ-բրոնզ, Քվանտ վարժարան
Կենսաբանություն
Ծերունյան Վարդգես- բրոնզ, ֆիզմաթ դպրոց,
Քիմիա
Գալոյան Ալեքսեյ-բրոնզ, Քվանտ վարճարան,
Չիթչյան Դավիթ-բրոնզ, Քվանտ վարճարան,
Ղահրամանյան Վահե-բրոնզ, ֆիզմաթ դպրոց,
Գրիգորյան Լիլիթ-բրոնզ, Ա.Շիրակացու ճեմարան,
Ինֆորմատիկա
Մամիկոնյան Տիգրան-բրոնզ, ֆիզմաթ դպրոց,
Հարությունյան Հրայր-բրոնզ, Գորիսի թ.4 ավագ դպրոց,
Աստղագիտություն
Մարտիրոսյան Գևորգ -ոսկի, ֆիզմաթ դպրոց,
Ասլանյան Արսեն- արծաթ, Երևանի ՀՊՃՀ ավագ դպրոց,
Մամբրեյան Վարդգես- բրոնզ, ֆիզմաթ դպրոց,
Բաբախանովա Սիրանուշ- բրոնզ, ֆիզմաթ դպրոց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա