Դումանյանը բժշկական կենտրոնի տնօրինության հետ քննարկել է տուժածների բուժման գործընթացը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մեկ առ մեկ այցելել է փլուզումից տուժածներին, զրուցել նրանց հետ։ Բժիշկները նախարարին ներկայացրել են յուրաքանչյուրի հետազոտությունների արդյունքները, ախտորոշումները։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Դերենիկ Դումանյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրինության հետ քննարկել է հոսպիտալացվածների բուժման գործընթացը։
Պատասխանելով լրագրողների հարցերին` Դերենիկ Դումանյանը նշեց, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և բժշկական միջամտությունները։ Այս պահի դրությամբ տուժածներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր։
Փլուզումից տուժածների բուժման գործընթացը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրինության անմիջական հսկողության ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա