Փորձագետ. Հայաստանի ասելիքը շատացել է
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ համանախագահները փորձելու են օրակարգում ունենալ ավելի բարձր` նախագահների մակարդակի հանդիպման նախապատրաստման հարց: Ասուլիսում նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպում կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Սաֆարովյան դեպքից հետո ունենք այլ իրավիճակ: Հայաստանը դուրս չի եկել բանակցություններից, բայց ասելիքը շատացել է»,- ասաց փորձագետը: Նրա խոսքով, Հայաստանը պետք է կոշտացնի իր վերաբերմունքը, բայց ոչ այն աստիճանի, որ ակնկալում էր Ադրբեջանը:
«Ես այն մտքին եմ, որ Ադրբեջանը նախքան սաֆարովյան գործարքին դիմելը քննարկել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ու կարծել են, թե Հայաստանը դուրս կգա բանակցային գործընթացին, ինչն էլ իրենք ուզում են, որպեսզի հասնեն նրան, որ փոխվի Մինսկի խմբի ձևաչափը, բանակցային գործընթացը տանել այլ մարմին, մեղադրել Հայաստանին բանակցային գործընթաց տապալելու համար»,- ասաց Կ. Բեքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում