Փլուզված շենքում աշխատանքների իրականացման համար ընկերությունները շինթույլտվություն չեն ունեցել (տեսանյութ)
Խանջյան 20 հասցեում կիսակառույց, արդեն փլուզված շինության շինարարական աշխատանքներն ընթացել են առանց քաղաքապետարանի համապատասխան թույլտվության: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Նրա խոսքով, 2009-ի դեկտեմբերի 23-ին այդ հասցեում բացօթյա սրճարանի և զվարճալիքների կենտրոն կառուցելու համար շինթույլտվության որոշում է տրամադրվել երկու ընկերությունների` «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ին և «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ին: Այնուհետև նախորդ տարվա մարտին քաղաքապետարանի որոշմաման երկարացվել են շինարարության իրականացման ժամկետները:
Ա. Գևորգյանի փոխանցմամբ, այս տարի հերթական ստուգայիցի ժամանակ քաղաքապետարանի համապատասխան օղակը պարզել է, որ այդ ժամկետը ևս լրացել է:
«Այդ հիմքով շինարարությունը դադարեցվել է, կազմվել է արձանագրություն, և քաղաքապետի որոշմամբ, նշանակվել է տուգանք` ավելի քան 2 մլն դրամ: Տուգանքը վճարվել է»,-ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Նա բացատրեց, որ դրանից հետո կառուցապատողը օրենքով սահմանված կարգով պարտավոր էր դիմել քաղաքապետարան`ստանալու աշխատանքների շարունակման նոր ժամեկտի թույլտվություն: «Մինչ օրս նա չի դիմել: Փաստորեն նա այս պահին շինարարական աշխատանքների իրականացման թույլտվություն չի ունեցել»,-ասաց Ա. Գևորգյանը:
Նա չհստակեցրեց, թե քաղաքապետարանի որոշմամբ կառույցը քանի հարկանի է լինելու:
Հիշեցնենք, որ Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժել է 11 մարդ: 8-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը ծանր է:
Նախորդող հրապարակում`
ԱՆ. Տուժածներից երկուսի վիճակն է գնահատվում ծանր
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են