Խանջյան 20-ում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհեր չկան. Հայտնի են տուժածների անունները (տեսանյութ)
Խանջյան 20 հասցեում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժել է 11 մարդ: 8-ը տեղափոխվել են հիվանդանոց, զոհեր չկան: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը: Տուժածները բոլորն այդ շենքի աշխատակիցներ են:
Նրա խոսքով, հետագա ուսումնասիրությունները կպարզեն, թե ինչ շենք է, ինչու է այն փլուզվել:
Նշենք, որ քիչ առաջ ԱԻՆ-ը ահազանգ է ստացել Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և վեց մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում է գտնվում նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Հայտնի են փլուզման հետևանքով տուժածների անունները
Պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլադյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.):
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը դեպքի վայրից, միջնապատի փլուզման հետևանքով կիսակառույց շենքի երրորդ հարկը իջել է երկրորդ հարկի վրա: Այս պահի դրությամբ փրկարարներն ու մասնագետները հրաժարվում են խոսել պատճառների ու պատասխանատուների մասին, նշելով, որ դրա համար պետք է անցկացվեն հետազոտություններ:
Ո՞վ է պատասխանատու հարցին Ն. Գրիգորյանն արձագանքեց. «Այդ հարցի պատասխանը դուք պետք է իմանաք»: Նրա խոսքով, շենքը պատկանում է «Ջոսե» համալիրին:
Լուսանկարները` Հովիկ Գրիգորյանի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա