Իրանական կայք. Էրդողանի կառավարությունը Սիրիայի հարցում դիվանագիտական պարտություն է կրել
Էրդողանի կառավարությունը Սիրիայի հարցում դիվանագիտական պարտություն է կրել:
Այդ մասին նշված է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքում թողարկված վերլուծական հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Սիրիայի հարցում Անկարայի վարած արտաքին քաղաքականությանը, նշում է. «Թուրքիան Սաուդյան Արաբիայի և Քաթարի պնդումների ազդեցության տակ կարծում էր, որ Բաշար ալ-Ասադը մի քանի ամսվա ընթացքում պաշտոնանկ կլինի, սակայն այժմ տեսնում է, որ բոլոր այդ հաշվարկները սխալ են եղել. Ներկայում Թուրքիան ստիպված է այլ ելք որոնել փրկվելու այդ ճգնաժամից»:
Ըստ հոդվածի՝ վերջին շրջանում թուրք-սիրիական սահմանում տեղի ունեցած միջադեպերը, ինչպես նաև Թուրքիայում սիրիացի մեծաքանակ փախստականների ներկայությունը երկրի տնտեսությունը կանգնեցրել են դժվարին մարտահրավերների առաջ, որն էլ հարուցել է հասարակության դժգոհությունը:
Իրանական աղբյուրը, հղում անելով թուրքական «Հուրիեթ» պարբերականին, նշում է. «Վերջին շրջանում Սիրիայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը կտրուկ փոխվել է: Եթե նախկինում Անկարան բացառում էր Իրանի և Ռուսաստանի ներկայությամբ Սիրիայի հարցով որևէ բանակցություն (Թեհրանն ու Մոսկվան աջակցում են Ասադին), ապա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս Բաքվում կայացած «ԷԿՕ»-ի համաժողովի շրջանակներում ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին առաջարկել է սիրիական խնդրի հանգուցալուծման առնչությամբ եռակողմ ձևաչափով կոմիտե ստեղծել, որի մեջ կարող են կամ Իրանը, Թուրքիան և Եգիպտոսը կամ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանն ընդգրկված լինել»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը հարյուրապատկել է լարվածությունը
ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Իրանը դատապարտում է Էրդողանի վարած սխալ քաղաքականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում