Փլուզված կիսակառույցի շինարարությունն իրականացրել է «Չիլինգարյան դիզայն և շինարարություն» ՍՊԸ-ն
«Չիլինգարյան դիզայն և շինարարություն» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ ճշգրտելով կիսակառույցում աշխատող բանվորների թիվը և համոզվելով նաև օդային հետախուզությամբ, որ փլատակներում այլևս մարդ չկա, ընգրկելով հատուկ տեխնիկա` փրկարարները ձեռնամուխ եղան փլուզված և շրջապատի համար վտանգավոր դարձածկիսակառույց շենքի անվտանգության ապահովմանը: Այս մասին տեղեկացրեցին ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Հիշեցնենք, որ Երևանի Խանջյան 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում: Փրկարարները փլատակներից դուրս են բերել 9 տուժածի: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել է տուժածների ինքնությունը` Կամո Ղահրամանյան (50 տ.), Արման Ղազարյան (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.):
Առողջապահության նախարարության վերջին տվյալներով, տուժածներից մեկի վիճակը ծանր է:
Ոստիկանությունից հայտնեցին, որ փլուզման փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 157 հոդվածի հատկանիշներով` «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը»:
Քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ շինարարական աշխատանքները կիսակառույցում ընթացել են առանց համապատասխան թույլտվության:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա