Քրիշտիանու Ռոնալդու. «Մենք դեռ կհաղթենք «Բորուսիային»
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Դորտմունդի «Բորուսիայից» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կրած պարտությունից (1:2) հետո հայտարարել է, որ իր թիմը, միևնույն է, խմբային փուլը կավարտի առաջին հորիզոնականում:
«Անհնար է միշտ հաղթել, սակայն «Բորուսիան» խմբում առաջին տեղը գրավելու ոչ մի հնարավորություն չունի: Հաղթանակը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում մեզ կվերադարձնի առաջատարի դիրք»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է AS-ը:
Պատասխանելով այն հարցին, որ «Ռեալը» վերջին շրջանում չափազանց շատ է միավորներ կորցնում, հարձակվողը նշել է. «Նա, ով պրոֆեսիոնալ կերպով է զբաղվում ֆուտբոլով, գիտի, որ պարտությունների մեջ սարսափելի ոչինչ չկա: Մենք դեռ կհաղթենք «Բորուսիային»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում