«New York Times». Օգտագործել «պանրային դիվանագիտություն»` հայ-թուրքական հարաբերություններում
«New York Times» պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերություններին:
Հոդվածագիրը նկարագրել է Գյումրեցի պանրագործ Արտյուշ Մկրտչյանի գործունեությունը` այն անվանելով «պանրային դիվանագիտություն». «Արտյուշ Մկրտչյանը 55 տարեկան է: Նա գյումրեցի արվեստագետ է, ով շուրջ երկու տասնամյակ է, ինչ զբաղվում է պանրագործությամբ: Նա առևտրային հարաբերություններ ունի Թուրքիայի և Վրաստանի պանրագործների հետ: Գյումրիի և Կարսի պանրագործները, որոնք նաև աշխատում են Վրաստանի Նինոծմինդա քաղաքում, արտադրում են «Կովկասյան պանիր»: Այս առևտրային գործունեության գաղափարի հեղինակն է հանդիսանում Արտյուշ Մկրտչյանը: Վերջինիս նպատակը միջսահմանային համագործակցությանը խթանումն է:
«Իմ պանրային դիվանագիտությունը ըստ էության, նախորդում է Ֆուտբոլային դիվանագիտությանը, որը տեղի է ունեցել երկու երկրների միջև»,- այս մասին Ստամբուլում հայ և թուրք համախոհ ակտիվիստների կողմից կազմակերպված երկկողմ հարաբերությունների կարգավորման առիթով միջոցառման ժամանակ նշել է Ա. Մկրտչյանը:
Ներկայումս, պարոն Մկրտչյանը, ով պանրային դիվանագիտության հայրն է համարվում, սկսել է զբաղվել գինեգործությամբ: Նա առաջարկում է արտադրողներին «Կովկասյան Փունջ» անունը կրող գինիների մարկետինգ սկսել, որը ոչ միայն կներառի Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի, այլ նաև Արբեջանի և Ղարաբաղի գինեգործներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում