ԱՄՀ-ի տրամադրած 42 մլն դոլարի վարկը կուղղվի Հայաստանի 2012թ. բյուջեի դեֆիցիտի ծածկմանը
Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) ընթացիկ տարում «Երկարաժամկետ վարկային գործիք» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը կտրամադրի 42 մլն ԱՄՆ դոլարի վարկ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ տվյալ նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ գումարը կուղղվի Հայաստանի 2012թ. բյուջեի դեֆիցիտի ծածկմանը և կազմում է պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով արտաքին աղբյուրներից ներգրավվելիք վարկերի շուրջ 10 տոկոսը: Վարկը տրամադրվելու է 10 տարի մարման ժամկետով, որից 5,5 տարին կլինի արտոնյալ՝ առանց տոկոսադրույքի:
«Երկարաժամկետ վարկային գործիք» ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՄՀ-ն 2010-2011 թվականներին ՀՀ կառավարությանը բյուջետային աջակցության նպատակով տրամադրել է 115.3 մլն դոլարի վարկ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա