ՄԻՊ արագ արձագանքման խումբը այցելել է բողոքող դատապարտյալներին
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմարկում իրենց գործերի վերաբերյալ լրատվամիջոցներով բողոքի ձայն բարձրացրած դատապարտյալներին այցելել է Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը, տեղեկանում ենք Պաշտպանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
Ըստ աղբյուրի, այս պահին խմբի աշխատակիցները տեղեկացնում են, որ 4 դատապարտյալներն էլ հացադուլ են հայտարարել: Նրանցից 2-ը կարել են բերանները, երրորդը մատն է կտրել, իսկ չորրորդ դատապարտյալին տեսնել չի հաջողվել, քանի որ նա գտնվում է իր գործով ընթացող դատական նիստին:
Մատը կտրած դատապարտյալը հայտնել է, որ առավոտից իրեն ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել, նույնիսկ ցավազրկող չեն ներարկել: Դատապարտյալները Մարդու իրավունքների պաշտպանին առանձին դիմումներ են ներկայացրել:
Հարակից հրապարակում. «Մայորի որդու փոխարեն իմ որդին է պատիժ կրում». ՔԿՀ-ում բերանը կարած դատապարտյալի մայրը արդարություն է փնտրում