Wikileaks-ը հրապարակել է ամերիկյան բանտերի կանոնադրությունները
Սկանդալային Wikileaks կայքը աչքի է ընկել նոր փաստաթղթերի հրապարակումով: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, այս անգամ կայքը հրապարակել է ամերիկյան մի շարք բանտերի ներքին կանոնադրությունները, որոնք կանոնակագում են ամերիկյան ռազմական բանտերում դատպարտվածների նկատմամբ վարվելականոնները:
Տեղեկատության համաձայն, մեկ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ մոտ 100 փաստաթուղթ է հրապարակվելու:
Խոսքը գնում է, մասնավորապես, Իրաքում գտնվող Քեմփ Բուքքա և Աբու Գրեյփ բանտերի, Կուբայում տեղակայված Գունատանոմո և Եվրոպայում ամերիկյան ցամաքային զորքերի ռազմական բանտերում Պենտագոնի կողմից սահմանված կանոնների մասին: Նշվում է, թե փաստատթղթերի մի մասը գաղտնի են:
Wikileaks-ի հաղորդագրության համաձայն, փաստաթղթերում ներկայացված են կալանավորների հարցաքննության տարբեր մոտեցումներ, այդ թվում ահաբեկելու մեթոդները: Նշված կանոնների որոշակի հատվածը իրենից ներկայացնում է չարաշահումների դրսևորում:
Հիշեցնենք, 2010 թ-ին WikiLeaks-ը ողողեց համաշխարհային մեդիան ամերիկյան պետքարտուղարության և Պենտագոնի հարյուր հազարավոր դիվանագիտական գաղտնի նամակագրություններով և Աֆղանստանում ու Իրաքում իրականացված ռազմական օպերացիաների վերաբերյալ գաղտնի տեղեկանքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին