Բուֆոն. «Միշտ ասել եմ, որ «Շախտյորը» կպայքարի առաջին տեղի համար»
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ թուրինյան ակումբը պետք է դրական արդյունքի հասնի «Չելսիի» հետ խաղում` Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ մտնելու համար:
«Ես միշտ ասել եմ, որ մենք առաջին տեղի համար պայքարելու ենք «Շախտյորի» հետ: Հիմա «Չելսիի» հետ խաղը փլեյ-օֆֆ փուլ մտնելու առումով վճռորոշ նշանակություն կունենա: Երկրորդ տեղի համար մենք հենց լոնդոնցիների հետ ենք պայքարելու:
Չեմպիոնների լիգան բարդ մրցաշար է, բայց միշտ էլ խաղից առաջ հաճելի է լսել այդ հիմնը»,- Բուֆոնի խոսքերը մեջբերել է juventusmember.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում