ՀՀ պետական բյուջեից ՄԻԵԴ վճիռների արդյունքում արդեն վճարվել է 280 հազարից ավել եվրո
2002-ին Եվրոպայի Խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության պահից սկսած, ավելի քան 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցերով պետությունից պահանջվել է 15 309 867,30 ԱՄՆ դոլար փոխհատուցման գումար:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը, փոխանցում է «Փաստինֆո»-ն:
Ըստ աղբյուրի, յուրաքանչյուր հայցի առնչությամբ ՀՀ կառավարության ներկայացրած առարկությունների արդյունքում ՄԻԵԴ վճիռներով Հայաստանը պարտավորվել է վճարել ընդամենը 454.694 եվրո, որից 166.810 եվրոն վճարվել է Հյուսիսային պողոտայի վերաբերյալ գործերով կառուցապատողների կողմից` փոխհատուցման ենթակա գումարներից:
Այսինքն՝ ՀՀ պետական բյուջեից ավելի քան 10 տարվա ընթացքում վճարվել է 287.884 եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները