Հ. Կարապետյան. Գիտության ոլորտին տրված միջոցներով հնարավոր է քառապատիկ ավելի արդյունքների հասնել
Գիտության ոլորտում մենք ճիշտ քաղաքականությամբ չենք գնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի տնօրեն Հարություն Կարապետյանը:
«Գիտության պետական կոմիտեի ստեղծումից հետո շեշտը դրվեց բազային ֆինանսավորման վրա, որը եթե չասենք ամբողջությամբ կառուպցիա է, ապա պարունակում է հսկայական կոռուպցիոն ռիսկեր»,- ասաց նա` ընդգծելով, որ գիտության ոլորտին տարեկան հատկացվում է 25 միլիոն դրամ, ինչը քիչ չէ ու կարելի է մեծ արդյունքների հասնել, եթե կրկին անցնեն թեմատիկ ֆինանսավորման, ծրագրերը մրցութային կարգով ընդունվեն:
Հ. Կարապետյանի խոսքով, եղած միջոցներով հնարավոր է քառապատիկ ավելի արդյունքների հասնել:
Հիմնադրամի տնօրենի խոսքով, այսօր Հայաստանում գիտության ու տնտեսության խզվածքը շատ խորն է: «Հայաստանի գիտությունը Հայաստանի տնտեսությունից շատ առաջ է»,- ասաց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա