Իրանական կայք. Մեքսիկայի ժողովուրդը բողոքում է դիկտատոր Հեյդար Ալիևի արձանի տեղադրման դեմ
Մեքսիկայի ժողովուրդը բողոքում է դիկտատոր Հեյդար Ալիևի արձանի տեղադրման դեմ: Այսպիսի վերնագրով հոդված է հրապարակվել իրանական «ղաֆղազ.իռ» կաքում:
Հեդվածում նշվում է, որ Մեխիկոյի բնակիչներից մեկը «ԲիԲԻՍի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Հեյդար Ալիևի հուշարձանի տեղադրման փաստին, մասնավորապես նշել է. «Ինչու պետք է Մարտին Լյութեր Քինգի պես ազատատենչ անձնավորության արձանի կողքին տեղադրվի մի դիկտատորի արձան, ում պաշտոնավարման տարիներին ընդդիմադիր գործիչները բանտերում տանջանքների են ենթարկվել»:
Ըստ իրանական աղբյուրի՝ Մեխիկոյում Ադրբեջանի դեսպանությունը Հեյդար Ալիևի արձանը տեղադրելու համար քաղաքային իշխանություններին շահագրգռելու համար 5 մլն դոլար գումար է հատկացրել քաղաքի այգիներից մեկը վերակառուցելու համար:
«Մեքսիկայի իշխանությունները կարծում էին, որ ժողովուրդը չի ճանաչի Հեյդար Ալիևին, ուստի կարող են, Ադրբեջանի դեսպանությունից գումարը վերցնելով, թույլատրել տեղադրել Ալիևի արձանը»,-նշում է հոդվածի հեղինակը:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Իրանցի ուսանողները տարածաշրջանի դիկտատոր Իլհամ Ալիևին բաց նամակ են հղել