ԼՂ խնդրում «ստատուս-քվոյի» փոփոխության ազդակները կավելանան
«Պարզվում է` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը, որն արձանագրվեց նախօրեին, ղարաբաղյան խնդրում «ստատուս-քվոյի» փոփոխության միակ ազդակը չէ»,- գրում է «Հրապարակը»:
«Step by step»` քայլ առ քայլ տեխնոլոգիան ժամանակին կիրառվել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ժամանակ: Ըստ լավատեղյակ աղբյուրների` մինչև նոյեմբերի վերջ Ղարաբաղի անկախությունը կճանաչի նաև Ուրուգվայը, ինչն արդեն «նոր խոսք» կլինի Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում: Բանն այն է, որ Ուրուգվայը բավական ժամանակ է` պատրաստ է այդ քայլն անելու, սակայն գերտերությունները, Ռուսաստանը` ավելի, ԱՄՆ-ն` մասամբ, խոչընդոտում էին դրան, գտնում, որ վաղ է:
Թերթը հիշեցնում է, որ Ուրուգվայի այդ քայլի մասին ժամանակ առաջ խոսում էր ՀՅԴ-ն, որը կանգնած է այս խնդրի ակունքներում` որպես համասփյուռ կառույց:
«Հրապարակը» հիշեցնում է, որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ըստ նախնական պայմանավորվածության, նոյեմբերի վերջին Ուրուգվայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կլինի Հայաստանում` այդ հարցերի շուրջ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, ապա կմեկնի Ղարաբաղ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան