Ֆիլիպ Կիրկորովի մեծ ցանկությունը չի իրականանա. Բաքուն մերժել է նրան
Ռուս փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի` նոյեմբերի 8-ին Բաքվում նախատեսված համերգը ընդունող կողմը չեղյալ է համարել, թեև երգիչը հույս ունի, որ կազմակերպիչները կփոխեն իրենց որոշումը և թույլ կտան իրեն ելույթ ունենալ: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին փոխանցել է երգչի մամուլի քարտուղար Օլգա Ալեքսեևան:
Ըստ նրա, կազմակերպիչներն ասել են, որ չեղյալ հայտարարելու պատճառը տեխնիկական խնդիրներն են, բայց իրենք հասկանում են, որ Baku Crystall Hall-ում, որտեղ անցկացվել է «Եվրատեսիլ» մրցույթը, ելույթ են ունեցել արտասահմանյան հայտնի երգիչներ, չի կարող ունենալ տեխնիկական թերություններ: «Նման պարագայում մնում է միայն գուշակել, թե ինչպիսի պատճառներ կարող են թաքնված լինել մերժման հիմքում»,- ասել է մամուլի քարտուղարը:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, թե համերգը չեղյալ հայտարարելու պատճառն այն է, որ երգչի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, աջակցում է 13-ամյա հայաստանցի երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: Գործակալության զրուցակիցը նշել է, որ այդ վարկածն էլ հնարավոր են համարում:
«Ցանկացած պարագայում շատ ցավալի է, քանի որ Ֆիլիպը երազում էր ելույթ ունենալ Բաքվում»,- ասել է Օ. Ալեքսեևան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում