Դեկտեմբերի 1-ից ընդունվելու են հայտեր` ՀՀ նախագահի մրցանակ շնորհելու համար
Այս տարվա դեկտեմբերի 1-ից մինչև 2013 թ. հունվարի 31-ն ընդունվում են հայտեր` Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ շնորհելու համար: Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարության պաշտոնական կայքից: Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը: Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ բնագավառներում` արվեստ (այդ թվում` կերպարվեստ, ճարտարապետություն, կինոարվեստ, թատրոն, երգեցողություն, գործիքային կատարում, ֆոտոարվեստ, դիզայն, արվեստի տեսություն և այլն), գրականություն, hումանիտար գիտություններ, բնական գիտություններ, տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ֆիզիկա, բժշկագիտություն:
Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2010-2012 թթ. ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա