ԵԱՀԿ դիտորդները դատապարտում են Տեխաս նահանգի գլխավոր դատախազ Գրեգ Աբբոթի սպառնալիքները
ԵԱՀԿ դիտորդները դատապարտում են Տեխաս նահանգի գլխավոր դատախազ Գրեգ Աբբոթի սպառնալիքներն առ այն, որ նա թույլ չի տալիս ԵԱՀԿ դիտորդներին՝ հետևելու ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին:
Այս մասին տեղեկացնում է «Chicago Tribune» պարբերականը:
Նշենք, որ ԱՄՆ Տեխաս նահանգի գլխավոր դատախազ Գրեգ Աբբոթը սպառնում է ձերբակալել նախագահական ընտրություններին հետևող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդներին: Դատախազը գտնում է, որ դիտորդների ներկայությունը նահանգում իրավաբանական տեսակետից հիմնավորված չէ:
«Այդ սպառնալիքները, որոնք հնչել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի-ի հասցեին անընդունելի են: ԱՄՆ-ն, ինչպես ԵԱՀԿ այլ երկրներ, պետք է հրավիրի ԺՀՄԻԳ-ին՝ ընտրություններին հետևելու», -նշել է ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչին:
Պարբերականը նշում է, որ Աբբոթը նամակ է հղել ԵԱՀԿ-ին, որում ասում է, որ դիտորդներն իրավունք չունեն հետևել քվեարկությունների ընթացքին:
«Տեխասի օրենքների համաձայն, ԵԱՀԿ դիտորդներն իրավունք չունեն գտնվելու ընտրատեղամասերի տարածքում: ԵԱՀԿ դիտորդների ներկայությունը ընտրատեղամասերի մուտքից 30մ վրա կարող է համարվել քրեական հանցագործություն»,- գրել է դատախազը:
«Այդ պահանջի խախտումը, նահանգի օրենքների համաձայն, կհանգեցնի քրեական հետապնդման»,- ընդգծել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում