Քաղաքագետ. Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը հայկական կողմի դիրքորոշումը կլինի կոշտ և հավասարակշռված
Վաղը Փարիզում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ Panorama.am-ին իր մեկնաբանությունն է տրամադրել Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Վահան Դիլանյանը: Քաղաքագետի գնահատմամբ, Նալբանդյան-Մամեդյարով սպասվելիք հանդիպումը որոշակիորեն դուռ կբացի ստեղծված վակուումային իրավիճակի համար:
«Հակամարտող կողմերի միջև հանդիպումները կարևոր են կողմերի մտադրությունների և ընկալումների հստակեցման տեսանկյունից:
Նմանատիպ հանդիպումների շնորհիվ մի կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշակի տեղեկատվություն են ստանում կողմերի տրամադրությունների վերաբերյալ, որն օգտագործում են կարգավորման իրենց հաջորդիվ օրակարգի ձևավորման համար, մյուս կողմից՝ կողմերը, խոսելով միմյանց հետ, փորձում են հասկանալ միմյանց դիրքորոշումները:
Այս առումով, Նալբանդյան-Մամեդյարով սպասվելիք հանդիպումը որոշակիորեն դուռ կբացի ստեղծված վակուումային իրավիճակի համար:
Այս հանդիպմամբ հայկական կողմի տեսանկյունից հարկ է առանձնացնել 3 հիմնական հանգամանքներ.
1-ին` Հայաստանը վերահաստատում է իր կառուցողական մոտեցումը արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ,
2-րդ` շարունակում է կանխել ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու Ադրբեջանի պրովոկոտիվ ջանքերը,
3-րդ` այն նախապատրաստական բնույթ ունի հետագայում բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու համար:
Ընդհանուր առմամբ, նախարարների հանդիպումը կարևորվում է նրանով, որ, փաստորեն, դրանով Ադրբեջանին փորձ է արվելու բերել կառուցողական դաշտ:
Այդ փորձի առաջին հանգրվանը կլինի կոնկրետ հանդիպման փաստը, իսկ լրացուցիչ գործոնի դեր կխաղա համանախագահների ոչ ավանդական վերաբերմունքը Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի նկատմամբ:
Հայկական կողմի դիքորոշումը հանդիպմանը կլինի կոշտ և հավասարակշռված, որովհետև դրա համար ապահովված է բարենպաստ տեղեկատվական միջավայր»,-ասված է մեկնաբանության մեջ:
Նախորդող հրապարակում`
Երկու օր անց Փարիզում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան