Տերին չի հեռանա «Չելսիից»
«Չելսիի» մամուլի ծառայությունը հերքել է օրեր առաջ տարածված այն լուրը, ըստ որի «Չելսիի» ավագ Ջոն Տերրին ցանկանում է մարզական կարիերան շարունակել Իսպանիայում: Ինչպես տեղեկացնում էր «Sky Sports»-ը, Տերրիի գործակալը բանակցություններ էր վարում «Վալենսիայի» հետ:
ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն, իր հերթին, հարցազրույցներից մեկում նշել էր, որ ինքը նույնպես մասնակցում է բանակցություններին, և որ պաշտպանը մոտ ապագայում կարող է լքել Լոնդոնն ու արդեն հունվարին տեղափոխվել Իսպանիա:
«Չելսիի» մամուլի ծառայությունը հավաստիացրել է, որ նմանօրինակ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում