Զավեն Անդրիասյանը և Սերգեյ Գրիգորյանցը վաստակեցին 6,5-ական միավոր
Սանկտ Պետերբուրգում Չիգորինի հուշամրցաշարի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Սերգեյ Գրիգորյանցը 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր և բաժանեցին 10-18-րդ տեղերը: Ավետիք Գրիգորյանի արդյունքն է 6, Յուրի Հայրապետյանինը և Արթուր Գաբրիելյանինը` 5,5-ական միավոր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
8 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Դենիս Խիսմատուլինը (Ռուսաստան):
Այսօր սկսվում է փառատոնի գլխավոր մրցաշարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում