Դունաևսկի. «Անգամ տանն ինձ այնքան ջերմ չեն ընդունում, որքան Հայաստանում»
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգահան Մաքսիմ Դունաևսկին, ով «Թենիս Տապան-2012» միջազգային մրցաշարի զուգախաղերի եզրափակչի հաղթողն է, նշեց, որ Հայաստանում առաջին անգամ չէ, որ հայերն իր բարեկամներն են:
«Առաջին անգամը չէ, որ Հայաստանում եմ: Մի քանի անգամ եղել եմ այստեղ: Հայերն իմ բարեկամներն են, իսկ բարեկամները չեն կարող վատ ընդունել իրենց հարազատին: Ես գալիս եմ այստեղ և ինձ զգում եմ ինչպես սեփական տանը: Բազմաթիվ հայ ընկերներ ունեմ ինչպես Մոսկվայում, ԱՄՆ-ում, այնպես էլ այլ վայրերում: Անգամ տանն ինձ այսքան ջերմ չեն ընդունում, ինչպես այստեղ:
Մրցաշարը հիանալի էր կազմակերպված: Ուրախ եմ, որ այն ինձ համար ավարտվեց հաղթանակով: Արևային եղանակն էլ մի կողմից նպաստեց լավ խաղին:
Մրցակիցներիս թվում էին նաև իմ ընկերները: Կրկնում եմ` ամեն ինչ հիանալի անցավ: Տա Աստված, որ սա նորից կրկնվի:
Թենիսն ինձ համար հաճելի հոբբի է: Մրցաշարից ստացա հոգեկան բավարարվածություն: Թեև ֆիզիկական առումով դու մեծ ջանք ու եռանդ ես թափում, սակայն ստացած դրական զգացումներն ավելի շատ են, քան կորցրածը:
1 տարվա ընթացքում մասնակցում ենք 4 խոշոր մրցաշարի: Սա վերջինն էր և առաջինը` Հայաստանում: Հիմա ես հայրենիք եմ վերադառնում հագեցած և անմոռանալի տպավորություններով»,- նշեց Դունաևսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան