ԵՄ խորհրդարանի պատվիրակության այցն Իրան չեղյալ է հայտարարվել
Չեղյալ է հայտարարվել ԵՄ խորհրդարանի պատվիրակության այցն Իրան: Այդ մասին հաղորդում է իրանական «մաշրեղնյուզ.իր» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ ԵՄ պատվիրակությունը Թեհրան մեկնելուց առաջ իրանական կողմին որոշակի նախապայմաններ է ներկայացրել: Սակայն ԵՄ առաջ քաշած նախապայմաններն Իրանի կողմից մերժում ստանալուց հետո չեղյալ է հայտարարվել նախօրոք նախատեսված այցը:
Պարսկալեզու «ռադիոֆարդա.քոմ» կայքի հաղորդմամբ՝ Եվրամիության պաշտոնյաները ցանկություն են հայտնել Թեհրանում հանդիպումներ ունենալ Եվրախորհրդարանի կողմից Սախարովի անվան մրցանակի արժանացած՝ ազատազրկման մեջ գտնվող իրավապաշտպան Նասրին Սոթուդեի և կիոռեժիսոր Ջաաֆար Փանահիի հետ: