Ն. Փաշինյանը բացառում է, որ Կոնգրեսը կպաշտպանի ԲՀԿ թեկնածուին
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին շրջանառվող լուրերին` Նիկոլ Փաշինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է. «Ինքս նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու ցանկություն չունեմ: Նաև ճիշտ և կոռեկտ չեմ համարում որևէ թեկնածության քննարկումը, քանի դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված հարցում վերջնական պարզություն չի մտցվել: Որևէ քննարկում ճիշտ չեմ համարում»: Փաշինյանը նաև բացառել է Կոնգրեսի կողմից ԲՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությունը՝ ասելով. «Այդ հարցին արդեն պատասխանել եմ, այո ես բացառում եմ, որ Կոնգրեսը կպաշտպանի ԲՀԿ թեկնածուին»: