Բիշարյանը Չինաստան է մեկնել որպես ԱԽՔ պատվիրակության անդամ
Ազգային ժողովի այս քառօրյայի առաջին իսկ օրից շատերին խորհրդարանում հետաքրքրում էր, թե որտեղ է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որը սովորաբար անհարգելի պատճառներով նիստերից չի բացակայում:
Քառօրյան անցավ, իսկ Բիշարյանն այդպես էլ չերևաց ԱԺ-ում: Իսկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ Հեղինե Բիշարյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ մեկնել է Չինաստան: Բաղդասարյանը, սակայն, Չինաստան է մեկնել որպես անվտանգության խորհրդի քարտուղար, այլ ոչ որպես ՕԵԿ նախագահ, և իր կուսակից Բիշարյանին էլ Չինաստան է տարել որպես ԱԽՔ պատվիրակության անդամ:
Թերթի թղթակիցը փորձել է ՕԵԿ գրասենյակից, ինչպես նաև խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից պաշտոնապես պարզել, թե ուր է Բիշարյանը և ինչ կարգավիճակով ու ինչու է Չինաստան մեկնել: ՕԵԿ-ի, ինչպես նաև Շահգելդյանի հեռախոսները լռել են: