Վերելակի պոկվելու հետևանքով տուժածներից մեկի փայծաղը հեռացվել է
Դավիթաշենի կամուրջի մոտ` Սասնա-Ծռեր փողոցի 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել-ընկնելու հետևանքով տուժածների վիճակը գնահատվում է բավարար, կայուն: «Արմենիա» ԲԿ վերակենդանացման բաժանմունքից Panorama.am-ին հայտնեցին, որ տուժածներից մեկը` 45-ամյա Խաչիկ Եփրեմյանը նախօրեին վիրահատության է ենթարկել: Հեռացվել է փայծաղը: Վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Նա մեր վերահսկողության ներքո է գտնվում, որևէ նոր խնդիր չկան»,-ասաց բաժանմունքի բժիշկներից մեկը:
Մյուս տուժածը` 60-ամյա Գևորգ Սաֆարյանը տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք:
Հիշեցնենք, որ հեկտեմբերի 25-ին ԱԻՆ-ը ահազանգ էր ստացել, որ Սասնա Ծռեր 2 հասցեում նորակառույց շենքի բեռնատար վերալակը պոկվել և ընկել է: Պատահարի հետևանքով մահացել են շինարարության աշխատակիցները մոտ 50 տարեկան Յուրան և 1960 թ. ծնված Հուսիկ Օհանյանը:
Խաչիկ Եփրեմյանն ու Գևորգ Սաֆարյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ԱԻՆ արտակարգ կենտրոնի հրապարակած տեղեկատվության համաձայն, բեռնատար վերելակը ինքնաշեն է, գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն:
Նախորդող հրապարակում`
Վերելակի պոկվելու հետևանքով տուժածների վիճակը ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները