«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հրավիրել Էշլի Քոուլին
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլը կարիերան կարող է շարունակել «Օլդ Տրաֆֆորդ» մարզադաշտում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը զարմացած է, որ Քոուլին «Չելսիում» նոր պայմանագիր չի առաջարկվում, ուստի հաջորդ ամռանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել` այդ ֆուտբոլիստի տրանսֆերին տիրանալու համար:
Լոնդոնյան ակումբի պայմանագրային նոր քաղաքականության համաձայն` «Չելսին» այն ֆուտբոլիստներին, ովքեր արդեն 30 տարեկան են, պատրաստ է միայն մեկ տարով պայմանագրեր առաջարկել` երկարաձգման հնարավորությամբ, իսկ Քոուլին այդ մոտեցումը չի բավարարում: Եթե ակումբի ղեկավարությունն իր վերաբերմունքը չփոխի, Էշլին ամռանը կհեռանա «Չելսիից»:
Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, Էշլի Քոուլի ծառայություններով, բացի «Մանչեսթեր Յունայթեդից», հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Միլանը» և ՊՍԺ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում