Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1200 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1200 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ,ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին` առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն: