Այսօր հոկտեմբերի 27-ն է….
1999թ-ի այս օրը` հոկտեմբերի 27-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, խորհրդարանի նիստերի դահլիճ ներխուժեցին հինգ զինված անձինք և կրակ բացեցին Ազգային ժողովի պատգամավորների ու կառավարության անդամների վրա: Ոճրագործության արդյունքում զոհվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ոճրագործությունը իրավմամբ որակվեց ոչ միայն ահաբեկչություն քաղաքական գործիչների նկատմամբ, այլև հարված պետականության ողնաշարին:
Ազգային Ժողովի այգում 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ այսօր տեղի կունենա հիշատակի արարողություն: