«Սանթոսը» չի ցանկանում Նեյմարին վաճառել «Բարսելոնին»
Բրազիլական «Սանթոսի» ծագող աստղ Նեյմարը շարունակում է մնալ մի շարք գրանդ ակումբների տրանսֆերային նպատակը: Լրատվամիջոցները բրազիլացուն մեկ ուղարկում են «Ռեալ», մեկ` «Բարսելոն», մեկ էլ` բոլորովին այլ ակումբ:
Վերջին տեղեկությունների համաձայն` կատալոնյան ակումբը նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել «Սանթոսի» հետ` Նեյմարի տրանսֆերը գնելու համար:
Սակայն, ինչպես տեղեկացնում են բրազիլական ԶԼՄ-ները, «Սանթոսը» չի ցանկանում իր հարձակվողին վաճառել «Բարսելոնին» և հերքել է նախնական պայմանավորվածության մասին բոլոր լուրերը:
Նշվում է, որ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը Նեյմարը կմնա «Սանթոսում»: Իսկ դա նշանակում է, որ գրանդ ակումբները դեռ պետք է նվազագույնը 2 տարի սպասեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում