Շարմազանով. Հարավային Սուդանի ճանաչմամբ Ադրբեջանն ընդունում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այընտրանք չունի
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել մեկնաբանությամբ Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի անկախության ճանաչման փաստի վերաբերյալ:
«Այսօր տեղեկացանք, որ Ադրբեջանի և Հարավային Սուդանի հանրապետությունների միջև «Դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին» փասաթուղթ է ստորագրվել, որը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ճանաչում: Այս փաստաթղթի ստորագրմամբ Ադրբեջանը փաստեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթարշավը:
Հարկ է նշել, որ այս գործընթացը նաև ճանապարհ է հարթում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար, քանի որ հենց այս քայլով Ադրբեջանը ընդունում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այընտրանք չունի»,-ասված է Շարմազանովի տարածած մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունում Ադրբեջանի և Հարավային Սուդանի պաշտոնական ներկայացուցիչները ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության և Հարավային Սուդանի Հանրապետության միջև» դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրությունը:
Նախորդող հրապարակում`
Ադրբեջանը ճանաչել է Հարավային Սուդանի անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում