«Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ԱՄՆ նախագահի ոչ մի թեկնածու պարտավորություն չի ուզում վերցնել»
«ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների հաղթանակը բխում է հայության շահերից. քանի որ դեմոկրատները չեն դիտում Ռուսաստանին որպես հակառակորդ կամ թշնամի, հայերը ստիպված չեն լինի ընտրություն կատարել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև»,-այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Միաժամանակ բանախոսը նկատեց, որ ի տարբերություն նախորդ ընտրարշավերի` այս անգամ հանրապետական և դեմոկրատական թեկնածուները չեն ցանկանել հանդիպել հայկական լոբբիի հետ:
«Հայկական լոբբիի հետ չհանդիպելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ ոչ մի նախագահ չի ցանկանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին իր վրա պարտավորություններ վերցնել` Թուրքիայի վրա ճնշումների գործադրելու համար»,-կարծիք հայտնեց քաղաքագետը:
Նրա կարծիքով` չհանդիպելու մեկ այլ պատճառ էլ այն է, որ Հայաստանի Հանրապետությունն այնպես էլ չդարձավ «ժողովրդավարության կղզյակ»:
Շիրինյանը վստահություն հայտնեց, որ թեև մեծ դժվարություններով` բայց ընտրություններում կհաղթի Բարաք Օբաման: Քաղաքագետն առաջարկեց, որ դեմոկրատների հաղթանակից հետո Երևանում Ամերիկյան համալսարանի դիմաց տեղադրվի ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի արձանը` որպես հայության շահերի մեծ պաշտպան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում